|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում սպանվել են երեք ռուսաստանցի լրագրողներ` Օրհան Ջեմալը, Ալեքսանդր Ռաստորգուևը և Կիրիլ Ռադչենկոն. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղեկության համաձայն` նրանք ֆիլմ են նկարահանել երկրում ռուսական մասնավոր ռազմական ընկերությունների մասին:
Նախնական տվյալներով` սպանությունը կատարվել է կողոպուտի նպատակով: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են երկրի ոստիկանությունից:
Հայտնի է նաև, որ սպանվածների մոտ գտել են «Известия»-ի բեյջերը: Սակայն թերթի մամուլի ծառայությունում հայտնել են, որ իրենց աշխատակիցներից ոչ ոք Աֆրիկայում չի եղել վերջին շրջանում: