|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի և 176 հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սարգիս Մ.-ն հանձնվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին: