|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Երկու երկրների նախագահները ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ միասին ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Երկու նախագահներին ուղեկցում էին նաև տիկին Մատարելան և տիկին Սարգսյանը:
Բարձրաստիճան հյուրերին ուղեկցեց ՀՑԹՒ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:
Իտալիայից ժամանած պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Մատարելան տնկեց արծաթափայլ եղևնի: Հուշատախտակին գրված է. «Թող անցյալի տառապանքից հառնի ժողովուրդների և պետությունների միջև խաղաղության և փոխըմբռնման ապագան: Սերջիո Մատտարելլա, Իտալիայի Հանրապետության նախագահ, 31.07.2018թ.»:
Հիշեցնենք, որ 2000 թ. նոյեմբերի 17-ին Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: