|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել, թե ով է առաջնորդելու Երեւանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ ամեն ինչ որոշված է:
ԲՀԿ-ական ակտիվն ուղղակիորեն բոյկոտել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանի թեկնածությունը եւ պնդել, որ քաղաքապետի թեկնածու առաջադրեն ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Ֆրանսախոս Ն. Զոհրաբյանի ընտրությունը հավանական է դառնում նաեւ հոկտեմբերին Երեւանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից ֆոնին, ինչը թերեւս կարող է դառնալ այն կոմպրոմիսը, որին կգնա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան նոր սիրավեպ չպետք է սկսվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում