|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները։ ՀՀԿ-ն եւս չի մասնակցի Երեւանի քաղաքապետի ընտրությանը. կնշանակվեն նոր ընտրություններ»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցելու «Ելք» խմբակցությունը, իսկ 3 անդամ ունեցող «Երկիր ծիրանի» խմբակցությունն առաջադրել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: