|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հուլիսի 30-ին` ժամը 11:47-ին, ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին` ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով), Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի:
Նախնական տվյալներով` զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի: Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950 թ.):