|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ ոստիկանությունը հանցավոր խմբավորում է բացահայտել, որը զբաղվել է ավտոմեքենաների հետ կապված խարդախություններով. հայտնում է РИА «Новости»-ն:
Խումբը կազմված է եղել 25 մարդուց. 2-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, 2-ը` Լատվիայի, 4-ը` Ադրբեջանի, 7-ը` ՌԴ-ի, 5-ը` Վրաստանի, 3-ը` Ղազախստանի: Մեղադրյալներ թվում կան ԱՄՆ և Թուրքիայի քաղաքացիներ:
Ըստ ոստիկանության տվյալների` մեքենաներ գնել ցանկացող քաղաքացիներից հանցագործները, կեղծ ընկերություններ բացելով, գումարներ են շորթել` ընդհանուր առմամբ, մոտ 4,5 մլն դոլար, ապա` փախուստի դիմել:
Ամերիկյան օրենքներով` խարդախության համար նրանց սպառնում է 30 տարվա ազատազրկում: Հանցագործներին մեղսագրվում է նաև փողերի լվացումը, որի համար էլ սպառնում է 20 տարվա բանտարկություն: