|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վաղը Մոսկվայի Մեծ թատրոնում 60-ամյա ընդմիջումից հետո կցուցադրվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, այն կներկայացնի Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը ցուցադրմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ իրենք ուրախությամբ ընդառաջել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանության առաջարկին, երկար քննարկումներ են եղել հնարավոր տարբերակների մասին, և Մեծ թատրոնն ամեն ինչ կանի, որ հյուրախաղերը հաջողությամբ պսակվեն:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն էլ տեղեկացրել է, որ հանդիսատեսը ներկայացման մեջ կտեսնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի էսքիզներով վերականգնված գունեղ դեկորացիաներն ու զգեստները:
Նա հայտնել է նաև, որ հաջորդ տարի «Անուշ» օպերայի նոր բեմադրություն է լինելու, և հնարավոր է` այդ ներկայացումն էլ հանձնվի մոսկվացիների դատին: «Այդ օպերան այստեղ երբևէ չի ցուցադրվել, հետաքրքիր կլինի»,- հավելել է Օրբելյանը: