|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Բյուրականում մեկնարկեց «Պատվաբեր անցյալեն` հաղթական ապագա» խորագրով Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակումը, որին մասնակցում են աննախադեպ թվով սկաուտներ:
Բանակման բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Դրոշի արարողությունից հետո 10-օրյա բանակումը համարվեց բացված։ Հ․Մ․Ը․Մ-ի մեծ ընտանիքի անունից՝ միության Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը հուշանվերներ փոխանցեց նախարարին և մարզպետներին։
Բացման խոսքով հանդես եկած՝ բանակման ընդհանուր խմբապետուհի Թալին Օրդողլյանը 1200 սկաուտներին կոչ արեց ուխտել՝ լինել արժանի ժառանգորդներ Հ․Մ․Ը․Մ․-ի հիմնադիրներին, և, ինչպես բանակման խորագրում է ասվում, նրանց կերտած պատվաբեր անցյալից հաստատուն քայլերով ուղղվել դեպքի հաղթական ապագա։
Իր հերթին շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև Կոտայքի մարզպետ, Հ․Մ․Ը․Մ-ական Ռոմանոս Պետրոսյանը։
«Շնորհավորում եմ բոլորիս՝ փառապանձ 100-ամյակի առիթով։ Հ․Մ․Ը․Մ․-ի ավանդը հայապահպանության գործում անհերքելի է»,-նշեց մարզպետը՝ կոչ անելով երիտասարդներին վերադառնալ և հաստատվել հայրենիքում։