|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկյան The Daily Caller կայքը հրապարակել է 5 ամենահետաքրքիր լեզուները` հայերենը ներառելով դրանց մեջ:
Հայերենը, լեհերենը, ռուսերենը, հունգարերենն ու ռումիներենը այդ շարքում ներառած կայքը միաժամանակ նշել է, որ դրանք թեև բարդ են, սակայն միանշանակ արժե սովորել:
«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն առանձնանում է բազմաթիվ բացառիկ հատկանիշներով, որոնք կարող են վանել, բայց միևնույն ժամանակ գրավել անգլախոսներին` այն յուրացնելու հարցում»,- նշվում է հոդվածում` հիշեցնելով, որ հայերեն այբուբենը ստեղծվել է 405 թվականին Աստվածաշնչի թարգմանության համար: