|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կարեն Կարապետյանի՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի նկատմամբ հարուցված ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է. լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ ծառայողական քննության ավարտից հետո, դրանց արդյունքներից ելնելով, իրենք համապատասխան որոշում կկայացնեն: «Հավելյալ ինֆորմացիա կամ գնահատական այս պահին, բնականաբար, չեմ կարող տալ, քանի որ ծառայողական քննությունը դեռ ընթացքի մեջ է»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն, իսկ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ, Վալերի Օսիպյանի քավոր Կարեն Կարապետյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: