|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում լրագրող Անի Գևորգյանին հարվածելու դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց լրագրողը` նշելով, որ ոստիկանությունը պատճառաբանել է, որ ՀՔԾ-ում հարուցված գործի քննության ավարտից հետո միայն կանդրադառնա դեպքին:
Նշենք, որ ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Անին անցնում էր որպես վկա, իսկ ՀՔԾ-ում հարուցված գործում նրա կարգավիճակը դեռևս հայտնի չէ: Լրագրողը տեղեկացրեց նաև, որ ՀՔԾ քննիչը դեռևս չի ստացել նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Անի Գևորգյանի հաղորդման` 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը, բռնություն են գործադրել իր նկատմամբ: Գործի նախաքննությունը շարունակվում է:
Ի դեպ` փետրվարի 12-ին Անի Գևորգյանի և մի խումբ ՀԱԿ ակտիվիստների հետ ոստիկանություն բերման ենթարկված օպերատոր Սարգիս Գևորգյանը խուլիգանության փաստով հարուցված գործով ներգրավվել է որպես վկա: