|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 9-ին, ժամը 05:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 20-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Վ. Թ., ծնված 1982 թ.) և «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Վ., ծնված 1967 թ.): Բախման հետևանքով Ս. Վ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: