|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 6-ին, ժամը 14:39-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 32-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի 26 OL 315 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով դիմային հատվածում հրդեհ է բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1959 թ. ծնված Գ. Ա.-ը, այրվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել` 15:02-ին: Այրվել են ցեմենտով բարձված բեռնատարի առջևի անվադողերն ու վարորդի խցիկը՝ ամբողջությամբ:
Փրկարարները փակել են բեռնատարի գազի բալոնի փականը: