|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վարդավառի տոնին նվիրված Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության տոնականորեն զարդարված ջրցաններն անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով եւ զովացրել առավոտյան Երևանը:
Ջրցան մեքենաները կշրջեն նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում եւ փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:
Հիշեցնենք նաեւ, որ ամբողջ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: