|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2013թ. սեպտեմբերի 19-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Աբու Դաբիի, Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունների մասնակցությամբ սկսվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայաստանի Հանրապետության օրհներգին հաջորդեցին Տերունական Աղոթքը եւ ՀՀ նորընծա քաղաքացիների անձնագրերի հանձնումը:
Օրվա պատգամով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության անցած ուղին ու ձեռքբերումները եւ անդրադարձավ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին:
Այնուհետև իր մաղթանքը փոխանցեց Կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ վրդ. Սարգիսյանը:
Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն: