|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը` АПА գործակալության թղթակցի հետ զրույցում։
Նա ասել է, որ համանախագահները ներկայումս զերծ են մնում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություններից` հաշվի առնելով հարցի նրբությունը: «Եռյակի համապատասխան հայտարարությունը կարվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` նախատեսվող հանդիպման արդյունքներից ելնելով: Մենք ակնկալում ենք, որ հանդիպման անցկացման ժամկետները կարող են հրապարակվել առաջիկայում»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը: