|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ գողություն է կատարվել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, ներկայումս կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի` Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Հունիսի 28-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում, օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պոկել են պատուհանի ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել անկողինները, դարակները, իրերը: Հիշյալ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: