|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:
Մանարյանը հունիսի 11-ին կոտրել էր ոտքը՝ ազդրի հատվածում, և տեղափոխվել «Էրեբունի» բուժկենտրոն: Նրան վիրահատել էին:
Միքայել Մանուկյանը նշեց, որ դեռ ժամանակ կպահանջվի՝ մինչև Մանարյանը լիովին կկազդուրվի, սակայն նա հիվանդանոցից տուն է գնացել քայլելով` իհարկե, հենակի միջոցով: