|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունիսի 22-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1989 թ. ծնված Մուշեղ Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքում գտնվող, իրեն պատկանող ոսկու խանութի հետնաբակում 1986 թ. ծնված Ենոք Դ.-ն հարվածել է իրեն և խանութի մոտ կայանված իր «Հունդայի Սանտաֆե» մակնիշի ավտոմեքենայի սրահից փորձել է հափշտակել 7.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, սակայն հանդիպելով իր կողմից դիմադրության դիմել է փախուստի, որը կանխվել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից:
Ենոք Դ.-ն ձերբակալված է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: