|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հ. Ներսիսյան փողոցում գտնվող գրավատանը գրավադրված մեծ չափի կեղծ ոսկի է հայտնաբերվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գրավատան տնօրենը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ Վահե Լ.-ն եւ Էդգար Գ.-ն մարտ ամսից մինչեւ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով՝ գրավադրել են կեղծ ոսկյա զարդեր, որի դիմաց ստացել են 14.000.000 դրամ:
Վահե Լ.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: