|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է Մարտի 1-ի գործի վերաբերյալ ստացված նոր տեղեկությունները ներկայացնել հանրությանն այնքանով, որքանով դա չի խանգարի նախաքննությանը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Այս գործի հետ կապված մեր սպասումներն ու հույսերը շատ-շատ են, և մենք առաջիկայում դրա հետ կապված տեղեկությունները պարբերաբար կներկայացնենք հանրությանն այնքանով, որքանով դա չի խանգարի նախաքննությանը»:
Դավթյանը հավելեց, որ այս պահին այդ գործով ձեռք բերված տվյալների մասին տեղեկություն ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում:
Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի՝ գործով հարցաքննությանը, նա շեշտեց, որ եթե ձեռք բերվեն որևէ մեկին հարցաքննելու վերաբերյալ հիմքեր, դրանց հիման վրա այդ անձինք կկանչվեն հարցաքննության: Դավթյանը նաև վստահեցրեց, որ հիմքերի առկայության դեպքում ցանկացած անձի նկատմամբ կկիրառվեն հարկադրանքի անհրաժեշտ միջոցներ: