|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Րոպեներ առաջ Էջմիածնի քաղաքպետ Կարեն Գրիգորյանը հրաժարակ տվեց զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Գրիգորյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,-գրել է նախկին քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Կարեն Գրիգոյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: ԱԱԾ խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող առանձնատանը հայտնաբերվել էր «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանքի պահեստարան: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: