|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Նրանք քննարկել են ներքաղաքական լարված իրավիճակի թոթափման ուղիները: Նախատեսված է հանդիպում Արմավիրի մարզպետի և Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը պահանջող նախաձեռնող խմբի անդամների հետ:
Մարզպետի խոսքով` դիտարկվում է խնդրի լուծման 3 տարբերակ` կա՛մ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կա՛մ բավարարվում են ցուցարարների պահանջները, կա՛մ պետք է գտնել ճանապարհային քարտեզ և այդ ճանապարհով փորձել լուծում ստանալ: