|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երկրապահ կամավորականների միությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Ըստ տարածած հաղորդագրության՝ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը, ուստի Երկրապահ կամավորականների միությունը կոչ է անում գործող իշխանություններին «թշնամուն ուրախանալու առիթ չտալ՝ Արցախյան ազատամարտում ամենամեծ թվով տարածքներ պաշտպանած, ազատագրած, հաղթանակած զորավարի նկատմամբ անընդունելի գործողություններ կատարելով»:
Կոչ ենք անում գործող իշխանություններին թշնամուն ուրախանալու առիթ չտալ՝ Արցախյան ազատամարտում ամենամեծ թվով տարածքներ պաշտպանած, ազատագրած, հաղթանակած զորավարի նկատմամբ անընդունելի գործողություններ կատարելով:
Մենք ունենք մի ընդհանուր թշնամի՝ թուրքը, որի դեմ 1989-ից առ այսօր պայքարում է Երկրապահը: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը: Ադրբեջանական ԶԼՄ-ները ոգևորությամբ փաստել են, որ ձերբակալվել է ամենաշատ ադրբեջանական տարածքներ զավթած հրամանատարը:
Եվս մեկ անգամ սթափության կոչ ենք անում հայրենի իրավապահներին: Եկեք գնահատենք մեր արժեքներն ու շինծու մեղադրանքներով չազատազրկենք կյանքը հայրենիքի տարածքների պաշտպանությանն ու ազատագրմանը նվիրած հերոսին: Պատերազմը դեռ ավարտված չէ»,- ասված է ԵԿՄ հաղորդագրության մեջ: