|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Էջմիածնում այսօր վաղ առավոտից բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ Մանվել և Կարեն Գրիգորյանների: Էջմիածինցիները փակել են քաղաքի փողոցները և պահանջում են, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը և նրա քաղաքապետ որդի Կարեն Գրիգորյանը հեռանան: Ըստ տարածված լուրերի՝ բողոքի այս ակցիաները հրահրել է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն:
Իր հերթին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը 17:00-ին հանրահավաքի է հրավիրել իր կողմնակիցներին, որը տեղի կունենա Հաշտության նստարանի մոտ:
Ավելի վաղ հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին:
Առավոտյան հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է իրականացվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում և ոչ միայն այնտեղ: