|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայի քաղաքապետարանի մոտ այսօր ժամը 12-ին նորից սկսվել են բողոքի ակցիաները` ընդդեմ դեկտեմբերի 31-ին ընդդիմադիրներ Բորիս Նեմցովի, Էդուարդ Լիմոնովի, Կոնստանտին Կոսյակինի եւ Կիրիլ Մանուլինի ձերբակալության:
«Левий фронт»-ի առաջնորդ Սերգեյ Ուդալցովն ասել է, թե հավաքվածները 40-50 մարդ են: Թեեւ ամեն ինչ դեռեւս հանդարտ է, իրեն ոստիկաններն ասել են, թե այսօր հրաման են ստանալու` զանգվածային ձերբակալություններ իրականցնելու համար:
Բացի այս` հավաքվել են նաեւ կառավարամետ երիտասարդներ. նրանց պաստառներին գրված է, թե ընդդիմադիրները խախտել են օրենքը, բանտում են հայտնվել իրավացիորեն եւ թե նրանց ֆինանասավորում են ԱՄՆ-ը:
Ձերբակալված ընդդիմադիր գործիչները 15-օրյա ազատազրկման են ենթարկվել: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն: