|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այնքան է տարված կոռուպցիոն բացահայտումներով եւ դրանք Ֆեյսբուքում ներկայացնելով, որ չի հասցնում անգամ օրացույցին նայել։ Նա 9-րդ դասարանի ավարտական քննությունը «Գրականություն» առարկայից նշանակել է հունիսի 17-ին՝ կիրակի, ոչ աշխատանքային օր՝ այդպիսով ոտնահարելով ՀՀ հպարտ քաղաքացու հանգստի իրավունքը: Այժմ մանկավարժները հարց են բարձրացնում՝ պատրա՞ստ է նախարարը վճարել ուսուցչին կիրակի օրն աշխատելու համար։ Մանավանդ՝ եթե հանկարծ տնօրենը փորձի վճարել արտաժամյա աշխատանքի համար, կարող է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում: Ի դեպ, դրանից առաջ էլ, առանց հաշվի առնելու զորակոչը, Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթով հետաձգել էր քննությունները՝ այդպիսով արժանանալով ՊՆ դիտողություններին»: