Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Լրագրող Մայքլ Ուոլֆի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին սկանդալային գիրքը կսկսի վաճառվել այսօրվանից: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Թրամփի փաստաբանները փորձել են արգելել գրքի վաճառքը, որտեղ սենսացիոն մանրամասներ կան Թրամփի նախագահության մասին: Թրամփի փաստաբանները ծանուցագիր են ուղարկել գրքի հեղինակին՝ պահանջելով դադարեցնել գրքի վաճառքն ու տարածումը:
Գրքում, ի թիվս այլ հարցազրույցների, առկա է նաև հարցազրույց Թրամփի վարչակազմի ստրատեգիական հարցերով նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնի հետ, ով «տհաճ» հայտարարությւոններ է արել ԱՄՆ նախագահի հասցեին: Սթիվ Բենոնը, օրինակ, ընտրությունների նախօրեին Թրամփի որդու հանդիպումը մի խումբ ռուսների հետ որակել է «դավաճանություն»: Նշենք, որ այդ հանդիպումը ենթադրել է տվել, որ ռուսների «մատը խառն» է եղել Թրամփի՝ նախագահական ընտրություններում հաղթելու գործում: