|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Նիստում անդրադարձ է եղել Արցախում շփման գծում տիրող վիճակը:
«Մենք մտահոգված ենք Արցախում և Նախիջևանում տիրող վիճակից: Մենք բազմիցս նշել ենք, որ Արցախի հարցը բացառապես խաղաղ կարգավորմամբ պետք է լուծվի, ՄԽ համանախագահության ձևաչափով, երեք հայտնի սկզբունքների հիման վրա, արտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը անքակտելի իրավունք է: Մենք հույս ունենք, որ համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը ներդնեն խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով Արցախի ներքաղաքական կյանքի խմորումներին, Շարմազանովը կարծիք հայտնեց, որ դա չի բխում Արցախի շահերից, քանի որ Արցախին շատ անհրաժեշտ է ներքին կայունություն:
Շարմազանովը նշեց, որ մտահոգիչ է նաև Նախիջանում ադրբեջանական զեինտեխնիկայի կուտակումը, Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանությունը, դա ոչ այլ ինչ է, քան խաղաղ բանակցությունների տորպեդահարման հերթական փորձ: