|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն: Չոր անյուղ պանրի փոշուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում առկա են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) ցուցանիշներով:
Ծառայությունը կասեցրել է «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը, հանձնարարվել է հումքի՝ պանրի փոշու արտադրությունը համապատասխանեցնել սահմանված նորմերին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:
Իսկ անհատ ձեռնարկատերեր Կարեն Օհանյանի հացի արտադրամասում, Գրետա Հովհաննիսյանի հանրային սննդի օբյեկտում և «ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում նախկինում արձանագրված բոլոր խախտումները վերացվել են, և վերահսկիչը թույլատրել է վերսկսել արտադրական գործընթացը: