|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հարցին, թե ինչպես է լուծվելու ավտոմեքենաների մաքսազերծման գործում դժգոհությունների հարցը, քանի որ պահանջում են ինվոյսով մասքազերծում, պատասխանեց, որ երեկ հրահանգել է համապատասխան ծառայություններին, որ այսուհետ բոլոր մեքենաները ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա:
«Պարզապես կուզենայի զգուշացնել, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառնությունների շրջանակներում պետք է ճշգրտվեն` արդյո՞ք այդ փաստաթղթերը արժանահավատ են, թե՞ ոչ: Մենք խնդիր չենք հարուցելու, ինվոյսի հիման վրա մաքսային ձևակերպումները իրականացվելու են, հետբացթողումային գործառույթների շրջանակներում էլ փորձելու ենք պարզել այդ ինվոյսային փաստաթղթերի իսկությունը»,- ասաց նա: