|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն իր ամփոփիչ ասուլիսում անդրադարձավ ավտոմեքենաների տեխզննման կտրոնների հետ կապված հարցին: Նա նշեց, որ հարցը քննարկվել է և առաջարկություն է ներկայացվելու կառավարությանը:
«Մենք վերացնելու ենք այդ կտրոնները, այսուհետ այն լինելու է օնլայն տարբերակով, և ճանապարհատրանսպորտային տեսուչները համակարգչով հնարավորություն են ունենալու տեսնել` տվյալ ավտոմեքենան իրականում անցե՞լ է տեխզննում, թե՞ ոչ»,- ասաց նախարարը: