|
Փոխարժեքներ
15 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.25 |
| EUR | ⚊ | € 419.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6995 |
| GBP | ⚊ | £ 492.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը երաշխավորություն են ստորագրել` քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: «Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի 16-ին Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Գևորգ Սաֆարյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Նա ձերբակալվել էր 2016թ. Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած քաշքշոցի ընթացքում և մեղադրվում էր ոստիկանության ծառայակից Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Այս գործով Սաֆարյանի պատժի կրման ժամկետն ավարտվել է: Նա ներկայումս կալանքի տակ է Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով: