|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող էին ավելի խոր և լայն լինել` ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական տեսանկյունից: Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Россия 24-ի հետ զրույցում. հայտնում է ТАСС-ը:
«Ինձ չի բավարարում այն, թե ինչպես ենք մենք ներկայացված Ռուսաստանում, չնայած այն բանին, որ ՌԴ-ում ապրում է 3 մլն հայ: Համայնքը հսկայական է, սակայն ներկայություն չկա»,- նշել է նախագահը`նկատի ունենալով կրթական և մշակութաին ներկայությունը:
Ըստ Սարգսյանի` ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններում նույնպես զարգացման ներուժ կա: Նախագահի կարծիքով` ՀՀ-ն կարող է դառնալ ՌԴ-ի և եվրասիական տարածության երկրների իրական գործընկերը, օրինակ` նոր տեխնոլոգիաների ոլորտում:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում ՀՀ ներկայությանը, ապա այստեղ Հայաստանը նույնպես չի բացահայտել իր բոլոր հնարավորությունները: «Հայաստանը կարող է դառնալ եվրասիական տարածության ուժեղ, լավ գործընկերը»,- նշել է Սարգսյանը: