|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց. «Տարիներ շարունակ բոլորիս հեռախոսները գաղտնալսվել են՝ չունենալով հիմք: ԱԱԾ-ն քաղաքական զրույցներից մինչև կենցաղային զրույցներ` մեր ընտանքիների միջև, գաղտնալսել է, հետո դրանք ինչ-ինչ ձևերով դուրս են եկել: Հիմա ասեք՝ շպիոնաժը՝ անընդհատ գաղտնալսել հանրային բոլոր դեմքերին, վերանայելո՞ւ է, թե՞ ոչ»:
Վանեցյանը պատասխանեց. «Ձեզ հավաստիացնում եմ, որ ԱԱԾ-ն գործելու է օրենքի շրջանակներում: Գաղտնալսումները կլինեն բացառապես դատարանի որոշման հիման վրա»: