|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր` ժամը 15-ին, կհրապարակվի որոշումը: «Դավիթ Համբարձումյանը պետք է ազատ արձակվի: Երկու վկա տեսանյութում տեսել են դիմակավորվածի անձի և ասում են, որ նա Դավիթ Համբարձումյանն է։ Շինծու մեղադրանք է»,- ասաց փաստաբանը:
Տեղեկացրել էինք, որ դատարանի առջև մասիսցիներն են հավաքվել՝ ի պաշտպանություն քաղաքապետի: Նրանք հայտարարեցին, որ մինչև որոշման հրապարակումը կմնան դատարանի մոտ: