|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել, սպասում է մակագրմանը: Այսօր այդ մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում:
Հարությունյանը հայտնեց, որ չի ցանկանում այլևս աշխատել այդ պաշտոնում և իրեն տեսնում է մասնավոր սեկտորում: Միաժամանակ նա իր վրդովմունքը հայտնեց ԶԼՄ-ներում տեղ գտած այն հրապարակման կապակցությամբ, թե ինքը կոռուպցիայի մեջ է ներգրավվել և գումարներ է յուրացրել: Արսեն Հարությունյանը զգուշացրեց, որ եթե այդ նյութը հրապարակած ԶԼՄ-ն հերքում և ներողություն չհրապարակի, ապա կհանդիպեն դատարանում:
Հիշեցնենք, որ Արսեն հարութնունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է: