|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ կառավարությունը մտադիր է հարկային արտոնություններ տրամադրել «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին:
Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած ծրագիրը ներառված է հունիսի 1-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում:
Նախագծի համաձայն՝ առաջարկվում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանն ազատել տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից: Նախագծի հեղինակները համոզված են, որ արտոնությունները լուրջ խթան կհանդիսանան ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև տեղական արտադրության և արտահանման համար:
Նախագծից նաև պարզ է դառնում, որ խոսքն Ուզբեկստանից և Թուրքիայից ներկրվող տրիկոտաժի մասին է:
Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունում խախտումներ են հայտնաբերվել: