|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունով, ծանոթացել արտադրական հզորություններին և առաջիկա ծրագրերին:
Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը տեղեկացրել է, որ գուլպաների արտադրությունը սկսվել է 2015 թվականից, իսկ 2016թ.-ից ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև մանկական հագուստի արտադրությանը: Արտադրանքն ավելացնելու, ընդլայնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կատարվել է մի քանի միլիոն եվրոյի ներդրում:
Արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն իսկ արտահանվել է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир»-ի պատվերով: Ըստ Մովսիսյանի՝ ռուսական շուկայում առկա է հայկական արտադրանքի մեծ պահանջարկ: Արտադրված մանկական հագուստն առայժմ միայն արտահանվելու է, առաջիկայում արտադրական ծավալների ավելացման արդյունքում այն կիրացվի նաև հայկական շուկայում: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: