|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Մայիսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը և առկա խնդիրները: Քննարկվեցին հիդրոօդերևութաբանական դիտացանցի արդիականացման և հակակարկտային պաշտպանության առավել հուսալի համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Հիդրոմետ ծառայությունում առկա խնդիրներին` նախարար Ռոստոմյանը նշեց, որ մատուցվող ծառայությունների որակը հեռու է բավարար լինելուց, անհրաժեշտ է արդիականացնել օդերևութաբանական ու հիդրոլոգիական դիտացանցը, եղանակային կանխատեսումները և վտանգավոր երևույթների ազդարարումը դարձնել տարածքային առումով ավելի հասցեական: Նախարարը կարևորեց նաև աշխատանքային պայմանների բարելավումը` համակարգը որակյալ կադրերի համար գրավիչ դարձնելու համար:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև հակակարկտային պաշտպանության համակարգի առկա վիճակն ու խնդիրները: Նախարար Ռոստոմյանը հանձնարարեց աշխատանքային խմբի ձևաչափով ուսումնասիրել ներկա գազագեներատորային հակակարկտային կայանքների արդյունավետությունը և գիտական հիմնավորվածությունը: