|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 27-ին, ժամը 20:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի «Թուրվանդ» խանութի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խրիմյան Հայրիկ թիվ 31 շենքի դիմաց բախվել են «Mercedes benz E» (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1981թ.) և «Toyota Camry» մակնիշերի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1995թ) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազաբալոնների փականները: