|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները. հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: