|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեր խնդիրը չպետք է լինի այն, որ մենք մշակութային գործունեությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին տանք պետական կարգավիճակ և չեղած միջոցներն ավելի քչացնենք. «Արամ Խաչատրյան» համերգասրահում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, մենք խնդիր ենք դրել պետական միջոցների մեծացման, բայց ես կարծում եմ, որ եթե նույնիսկ ֆինանսավորմանն է վերաբերում խոսքը, պետք է գնալ հակառակ ուղղությամբ. մենք պետք է ապահովենք որոշակի հավասար դաշտ և մշակութային կազմակերպությունների համար փորձենք վարել այնպիսի քաղաքականություն, որ ապահովենք հանդիսատեսի հոսք, որն էլ իր հետևից կբերի ֆինանսավորում»,- ասաց վարչապետը:
Վարչապետի կարծիքով` եթե որևէ կազմակերպության ֆինանսավորեն անհրաժեշտ ծավալներով, բայց նրա համերգները շարունակեն անցնել դատարկ դահլիճներում, սա կնշանակի պետության միջոցների ոչ արդյունավետ վատնում: «Մենք պետք է քաղաքացիներին քաջալերենք, ուղղորդենք դեպի համերգասրահներ, թատրոններ, և պետք է խմբերն ու կոլեկտիվներն էլ ավելի գրավիչ դառնան այն մարդկանց համար, ովքեր մղվում են դեպի համերգասրահներ, այսինքն` մենք պետք է ֆինանսավորենք ոչ թե ուղղակի, այլ անուղղակի»,- ասաց Փաշինյանը: