|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իր գոյության 80-ամյակը նշող Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնը (ԵՊՀԹ), ի տարբերություն նախկին խորհրդային հանրապետությունների նույնանուն թատրոնների, չի անվանափոխվի, բայց հանդիսատեսի տարիքային սահմաններն ընդլայնելու նպատակով արդեն նախաձեռնել է բովանդակային փոփոխություններ: Խոսելով այս մասին՝ ԵՊՀԹ գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն ընդգծեց. «Հավատարիմ մնալով ռեպերտուարային թատրոնի սկզբունքներին՝ պետք է շարունակենք հաստատուն պահել փառատոնային գործունեությունը»:
Երիտասարդ կադրերի պակաս չունեցող թատրոնի խնդիրներն առաջին հերթին ֆինանսական են, որ ինչպես հավաստեց Հակոբ Ղազանչյանը, մասնակիորեն լուծվում են իրենց պատանեկության տարիներին թատրոն այցելած գործարարների օգնությամբ և այս տարի նաև քաղաքապետի տրամադրած 10 մլն դոլարով, ինչն այս տարի ավելի հեշտ ձմեռելու հնարավորություն կընձեռի:
Հոբելյանը հարմար առիթ է դարձել նաև ԵՊՀԹ-ի կայքի ստեղծման, ինչը հնարավորություն կընձեռի հանդիսատեսին թատրոնը նաև այդ միջոցով ներկայացնելու: Թատրոնը 2.500-ից ավելի բեմել է ունեում և մտադիր չէ 500 դրամից բարձրածնել տոմսերի արժեքը: