|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Մալթայի եւ Մոլդովայի հետ կայանալիք հանդիպումներին:
Այսօր՝ մայիսի 23-ին հավաքականը բաց մարզում է անցկացրել, որից հետո ֆուտբոլիստները հանդիպել են լրագրողների հետ.
Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր մարզավիճակի մասին
«Կարելի է ասել նորմալ մարզավիճակում եմ՝ չնայած վերջին խաղն անցկացրել եմ 10 օր առաջ: Կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ 10 օր ազատ եմ լինելու»:
Խոսելով Վարդան Մինասյանից սպասելիքների մասին Մխիթրայանը նշեց. «Սպասելիքները շատ են: Հենց ինքը նույնպես մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք և այս հնարավորությունն օգտագործենք: Դժվար է, հեշտ չի լինելու, բայց կփորձենք ամեն ինչ անել»: