|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 23-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին, ղեկավար կազմին ու մարզային վարչությունների պետերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Աղասի Կիրակոսյանին:
Անդրադառնալով ոստիկանության պետի տեղակալի համակարգման ոլորտին` Վալերիյ Օսիպյանը, մասնավորապես, ընդգծեց արտաքին ծառայության լիարժեք կազմակերպման և հասարակական կարգի ապահովման կարևորությունը:
Վալերիյ Օսիպյանը կարևորեց բաժիններ դիմող քաղաքացիների հետ աշխատանքի բարելավման անհրաժեշտությունը, մասնավորապես` ահազանգերի արագ և օպերատիվ արձագանքման միջոցով, օպտիմալացնել և առավել գործնական դարձնել գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությունը, հրատապ միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, առանձնացրեց ծառահատումների, բնակարային գողությունների հակազդման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացման խնդիրը, հանձնարարեց ողջ ծավալով պատրաստվել առաջիկա պետական կարևոր և արարողակարգային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ապահովմանը, ինչպես և պահանջեց հետևողական ու անզիջում լինել արատավոր երևույթների դեմ պայքարում:
Աշխատանքային հանդիպման ավարտին ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: