|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր yerkir.am-ի լրագրողը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Բուզանդի փողոցի երկայնքով ոստիկանական մեքենաների շարասյան առկայությունը, արդյո՞ք ոստիկանությունը վտանգ է տեսնում կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայից:
Օսիպյանը պատասխանեց, որ ոստիկանությունը, պրոֆիլակտիկայից ելնելով, կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում: Նա նշեց, որ դրա մեջ վատ բան տեսնել պետք չէ, որ ոստիկանության գործողությունները համաչափ են և նորմալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ կառավարության շենքի դիմաց կազմակերպվելիք` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիան վերահսկելու համար ոստիկանությունը մեծ թվով ոստիկանական մեքենաներ էր կայանել:
Ի դեպ, ակցիայի մեկնարկից հետո ոստիկանական մեքենաների թիվն աճեց` հասնելով 35-ի: