|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բանակի, զինված ուժերի շուրջ ակտիվ քննարկումները պետք է տեղափոխել գործնական, աշխատանքային հարթություն: Ներկայումս մենք այնպիսի ժամանակահատվածում ենք, որ կանգնելու, իրար նեղացնելու, անցյալում եղած կամ չեղած խնդիրները իրար վրա գցելու ժամանակ չունենք: Գոնե անվտանգությանը վերաբերող հարցերում, պետք է ամեն ինչ մի կողմ դնենք, կպնենք ընդհանուր գործին: Պետք է հասկանալ, թե ինչ ունենք հիմա, որոնք են մեր առաջնահերթությունները ու որքան հնարավոր է արագ շարժվել դրանք լուծելու ուղղությամբ»: