|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Որևէ ուսուցիչ կամ տնօրեն իր դպրոցում տարբեր օլիգարխների, օլիգարխանման պատգամավորների, պատկան գործիչների քարոզչություն չպետք է անի: Սա կանխվելու և խստիվ պատժվելու է օրենքի ուժով: Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ԿԳՆ ենթակայության և մասնավոր ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց նաև, որ տեղյակ է՝ շատ ուսուցիչներ, տնօրեններ սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, և այս ուղղությամբ նախարարությունը քայլեր է ձեռնարկում: Սակայն, նախարարի խոսքով, սոցիալական խնդիրներ ունենալն ամենևին չի նշանակում, որ դպրոցում պետք է կոռուպցիա լինի:
«Դրամահավաքների հետ կապված ես որոշակի գործողություններ եմ անում, գիտեմ՝ դպրոցների զգալի հատվածում արդեն կանխվել են դրանք: Ինչ վերաբերում է ավարտական երեկոներին, ապա կարելի է քիչ գումարով՝ 5000-10 000 դրամով երեկոն նշել, բեմը զարդարել, այլ ոչ թե դեռ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից գումար հավաքել: Նվերներ ու շռայլություններ էլ չպետք է լինեն, քանի որ, բացի նրանից, որ դրանք անթույլատրելի են, դրա հետևանքով մի շարք ծնողներ պարտքերի և վարկերի տակ են ընկնում, քանի որ չեն ուզում իրենց երեխան անջատվի մյուսներից: Սա դադարեցնել է պետք»,- ասաց նախարարը: